Ալյասկայում երկու ինքնաթիռների բախումից պատգամավոր է զոհվել

Ալյասկայում երկու ինքնաթիռների բախումից պատգամավոր է զոհվել

Ալյասկայի Սոլդոտնա քաղաքի օդանավակայանի մոտակայքում երկու փոքր ինքնաթիռներ են բախվել, ինչի հետևանքով զոհվել է նահանգի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Հարի Քնոպը: Այս մասին հաղորդում է Anchorage Daily News թերթը: Havilland DHC-2 Beaver և Piper Aztec ինքնաթիռները բախվել են օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա տեղական ժամանակով 08.30-ին, հայտնում են Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունից: Ուղևորների և զոհերի ստույգ թվի մասին դեռևս չի հաղորդվել: Հարի Քնոպի մահվան մասին հաղորդել են հանրապետականի գործընկերները, իսկ նրա կինը հաստատել է, որ քաղաքական գործիչը ուրբաթ օրը թռչել է իր ինքնաթիռով: