Համակարգային կոռուպցիայի հիմքերը դրվեցին Քոչարյանի տարիներին․ «Իմ քայլի» պատգամավոր

Մենք շատ լավ հիշում ենք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները, երբ ոչ թե պարգևավճարների տեսքով, այլ ըստ էության, համակարգային կոռուպցիայի հիմքերը դրվեցին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցին, որտեղ ն նշել էր, որ 120 մլն դոլարի պրգևավճարները կոռուպցիա է և գողություն բյուջեից: «Երկրորդ, եթե բովանդակային խոսենք, ապա կարծես թե պարոն Քոչարյանը չի տիրապետում կոռուպցիայի սահմանմանը, որովհետև եթե դիտարկենք կռուպցիան մեխանիզմները, դրանք ենթադրում են ոչ թափանցիկ ընթացակարգեր»,-ասաց նա: