Լուկաշենկոյից կախված. Ըստ ԲՀԿ-ի՝ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումը կուժեղացվի. «Ժամանակ»

Լուկաշենկոյից կախված. Ըստ ԲՀԿ-ի՝ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումը կուժեղացվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում համոզված են, որ կուսակցության և անձամբ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումը կարող է ուժեղացվել Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի պարտության դեպքում: Օգոստոսի 9-ին Բելառուսում նշանակված են նախագահական ընտրություններ, և ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների՝ այս անգամ ընդդիմության թեկնածուն ավելի լայն հանրային աջակցություն ունի: Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ անձնական մտերմություն ունեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: