Էստոնացի լրագրողը ծավալուն հոդվածով պատմել է 1990թ․ Աղդամում «գորշ գայլերի» հետ հանդիպման վերաբերյալ

Էստոնացի լրագրողը ծավալուն հոդվածով պատմել է 1990թ․ Աղդամում «գորշ գայլերի» հետ հանդիպման վերաբերյալ

Հայտնի էստոնացի լրագրող Աինար Ռուսսարը երկրի ամենախոշոր՝ Eesti Päevaleht թերթերից մեկում իր խմբագրական հոդվածում պատմել է 1990թ․ Աղդամ այցի և այնտեղ «գորշ գայլերի», գնդապետ Սուրաթ Հուսեյնովի (հետագայում Ադրբեջանի վարչապետ) հետ հանդիպման վերաբերյալ։ Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը: «Մարտերը, որոնք կրկին սկսել են ցնցել Հարավային Կովկասը, առաջնային տեղ չեն զբաղեցնում ամենօրյա լուրերում: Այնուամենայնիվ, Հայաստանն ու Ադրբեջանը նորից զենքերը պարզել են միմյանց վրա, ինչի արդյունքում նախորդ շաբաթ կողմերը մոտ երկու տասնյակ զոհ ունեցան․ սա ավելին է քան վերջին տասնամյակներում երկու երկրներում գրանցված ցանկացած վիրուսային հիվանդությունից մահացածների թիվը (մինչև ԿՈՎԻԴ-ը): Կովկասում հարևանների միջև դեռևս չլուծված արյունալի այս հակամարտությունը մեկն է այն բազմաթիվ օրինակներից, որը հայտնի է պատմությանը աշխարհի տարբեր մասերում հազարամյակներ շարունակ: Բաքու-Աղդամ, 1990 30 տարի առաջ, ուշ երեկոյան, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում չորս վագոններով մի գնացք սպասում էր Լեռնային Ղարաբաղի ծայրամասում գտնվող քաղաք մեկնելուն: Գնացքի պատուհանները ջարդված էին փամփուշտների կրակոցներից, իսկ չորս վագոն ունեցող գնացքը տեղափոխում էր վեց վագոնի չափ մարդկ, որոնք մայրաքաղաքից ուղևորվում էին առջնագծում տեղակայված այդ քաղաքը: Նրանց մեջ կային կերակրող մայրեր, տարեցներ և զինվորական անձնակազմ: Երբ բարձրացա այդ գիշերային մարդատար գնացքը։ Հինգ բան գիտեի․ նախ և առաջ, գիտեի միայն ուղղությունը՝ Աղդամ, դատելով այն էժանագին սպիրտային գինուց, որը գարշելի համ ուներ: Այն Տարտուում ուսանողները գնում էին կրթաթոշակի վճարումից մեկ շաբաթ առաջ: Երկրորդ, ես նախկինում լուսաբանել էի կովկասցիների միջև կռիվներ և ինձ համարում էի բավականին պատրաստ պաշտպանելու ինքս ինձ այն էմոցիոներից, որոնց հյուսիսցիները սովորաբար պատրաստ չէին: Երրորդ, ես գիտեի որտեղ թաքնվել և բաշխել մոտս եղած ամբողջ գումարը: Չորրորդ բանը, որ ես գիտեի՝ այն էր, որ ամենավտանգավորը կարող են լինել հանկարծակի ընկերություն առաջարկող անծանոթները: Հինգերորդ, ես գիտեի ում և ինչքան կաշառել, այսօրվա տերմիններով, եթե հայտնվեի մեծ անախորժության մեջ: Այս գիտելիքներն ինձ չօգնեցին 30 տարի առաջ տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմում: Ընդհակառակը, ամեն-ինչ այլ կերպ ընթացավ: Մարդկանցով լի չորս վագոնները ամբողջ գիշեր ընթացքի մեջ էին, փամփուշտներից ծակծկված պատուհաններից բավականաչափ մաքուր օդ չէր հասնում ուղևորներին, և ոչ էլ օդը մաքրվում էր անընդհատ ծխող տղամարդկանց կողմից արտազատվող նիկոտինից: Առավոտյան գնացքը ժամանեց Աղդամ: Կայարանի հետևում երկու տուն էր վառվում, ակներև էր, որ դրանց հրթիռներ էին հարվածել, իսկ քիչ հեռու մի տանկ էր այրվում: Տեղանքը վխտում էր ազերի (ադրբեջանցի՝ խմբ․) զինվորականներով, իսկ հեռվում լսվում էին մարտերի ձայներ: Վերջապես երեք զինվորական մոտեցան իմ փաստաթղթերս ստուգելու, նրանցից մեկն իր աջ ուսին գցած ուներ երկու «Կալաշնիկով» ինքնաձիգ, ձախ ուսին՝ նռնականետ, իսկ գոտուն ամրացված էր վեց նռնակ: «Արևմտյան»  լրագրողը նրանց համար շատ հետաքրքիր գտածո էր, այդ իսկ պատճառով ես մի քանի օր անցկացրի նրանց հետ: Մինչև ատամները զինված մարդը ցույց տվեց իր համազգեստին կարված կատաղի ցցված ժանիքներով գայլի տեսքով տարբերանշանը: Սա առանձնացնում էր իրենց զորքերը: «Գորշ գայլերը» Գայլի տարբերանշանով մարդկանց համար լրագրողին հյուրընկալելը հաճելի ընդմիջում էր իրենց կռվում: Սկզբի համար, նրանք ինձ պլաստիկ կեղտոտ շշից տեղական գինի առաջարկեցին (զինվորականնե՛րը), որն այնքան էլ վատը չէր ի տարբերություն այն սարսափեցնելու չափ ահավոր Աղդամ գինու, որը վաճառում էին Տարտուի խանութներում: Այնուհետև նրանք ինձ տարան քաղաքի ծայրամասը, որտեղ երեք ածխացած մարմիններ ընկած էին հայերի կողմից խփված տանկի մոտ, որոնց կողքին տասնյակ կանայք բարձրաձայն լաց էին լինում: Դա ահավոր տեսարան էր, և ես հասկացա, որ դեռ շատ պետք է բարելավեմ իմ էմոցիոնալ պաշտպանական համակարգը: Այնուհետև «գայլերն» ինձ տարան իրենց հրամանատարին հանդիպելու: Աղդամի մասամբ ավերված արվարձանում մի տղամարդ բարձրաձայն ելույթ էր ունենում զինվորների խմբի առջև: Հարցազրույց տալու առաջարկիս նա մի առհամարհական հայացքով պատասխանեց, այդպես ավարտվեց իմ հանդիպումը լեգենդար գնդապետ Սուրաթ Հուսեյնովի հետ: Նրա ղեկավարած զորքերը պաշտպանում էին Աղդամի շրջանը, որը նա հանձնեց հայերին 1993-ի ամռանը (Աղդամն ընկավ 1993-ի հուլիսի 23-ին): Հուսեյնովը Ադրբեջանի շուկայական մաֆիայի ղեկավարներից էր ԽՍՀՄ փլուզման տարիներին, և, բացի դրանից, նա ֆինանսավորում էր նոր ձևավորվող քաղաքացիական հրոսակախմբերին: Ղարաբաղում և նրա շրջակայքում ջախջախվելուց հետո Հուսեյնովը իր զորքերը թեքեց Բաքվի ուղղությամբ՝ նպատակ ունենալով զենքի  միջոցով հեռացնել Ադրբեջանի առաջին ազատ ընտրված նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին: Նախագահը, կանխատեսելով հեղաշրջումը, հեռացավ մայրաքաղաքից: Խելացի կովկասյան «աղվեսը» և տեղական կոմունիստական նախկին առաջնորդ Հեյդար Ալիևը զբաղեցրեց նրա տեղը՝ վերջ տալով հեղաշրջմանը և նշանակելով Հուսեյնովին վարչապետ: Հուսեյնովի՝ ամբոխի ղեկավարի հատկանիշներով օժտված առաջնորդի կարիերան երկար չտևեց. ակնկալվող պատժից խուսափելու համար Ռուսաստան ժամանակավոր փախուստը նույնպես նրան չփրկեց, և 1999թ. Ադրբեջանի դատարանի կողմից նա դատապարտվեց ցմահ բանտարկության: Միևնույն ժամանակ Իլհամ Ալիևը, երկրի նախագահի որդին, ներում շնորհեց գնդապետ Հուսեյնովին, ով այժմ իր 60 տարեկան հասակում ապրում է Բաքվի մոտ գտնվող երեք հարկանի առանձնատանը: Հնարավոր է նաև թոշակ է ստանում տեղի շուկաներում կարգ ու կանոն պահելու համար: Կորսված փողերն ու ժամացույցը «Գորշ գայլերն» ուղեկցեցին ինձ իրենց զորամաս:  Նրան հաճախ էին մարտերի գնում շրջակա անտառապատ լեռները և չէին թույլատրում ինձ միանալ իրենց:  Հեռվում լսվում էին կրակոցներ և պայթյունների ձայներ, և երբեմն որոշ պատառոտված ու արյունոտ մարտիկների էին բերվում «գայլերի բազա», իսկ դրան ի հակառակ ապուրն ու խորովածը անընդհատ եփվում էր: Երրորդ օրը ես հիվանդացա և խնդրեցի, որ ինձ տանեն Աղդամի կայարան: Նույն երկու բարյացկամ տղաները, որոնց հետ մի քանի օր առաջ էի ծանոթացել, առաջարկեցին ինձ ուղեկցել: Ամայի կիրճում նրանք կանգնեցրին ամենագնաց մեքենան․ ստիպեցին դուրս գալ, լիցքավորեցին ինքնաձիգները, վերցրեցին գրպանումս եղած գումարն ու թևիս ժամացույցը: Նրանց մտքով չանցավ փող փնտրել վարտիքիս տակ: Այնուհետև նրանք ինձ ընկերաբար տարան Աղդամի կայարան՝ մայրաքաղաք ուղևորվող չորս վագոնանոց ինքնաձիգի գնդակներից ծակծկված գնացքը: Ես ստիպված չեղա տոմս առնել, քանի որ այդ երկուսը իրենց լեզվով ամեն ինչ կարգավորեցին մեքենավարի հետ: Սա հաստատեց իմ այն փորձը, որ նոր ընկերները կարող են լինել գողեր և, որ պետք է միշտ անդրավարտիքի տակ պահել փողերի մի մասը: Բաքվի օդանավակայանում տոմսավաճառի դեմքից հասկացա, որ դեռևս Դոնեցկ-Տալլինն չվերթի տոմսեր առկա են, չնայած այն հանգամանքին, որ օդանավակայանում հայտարարում էին, որ դրանք սպառվել են: Ես կրկնակի վճարեցի տոմսի համար և վայրեջք կատարեցի Տալլիննում, դրանով իսկ ավարտելով ձեռք բերածս հինգերորդ փորձառնությունը: Ինձ թվում էր, որ գնացքով առաջնագիծ հասնելը կլինի միակ այդպիսի փորձը իմ կյանքում: Ցավոք սրտի այդպես չէր: Մի տարի անց մի ուղևորատար գնացք ինձ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբից հասցրեց Կառլովաց, որը այրվում էր և ջանասիրաբար կրակի տակ էր պահվում սերբիական ուժերի կողմից, երբ գնացքը հասավ կայարան: Պատերա՞զմ թե հաղորդակցություն Բոլոր պատմական էթնիկ, կրոնական և տարածքային վեճերը վերջնական առումով փորձության են ենթարկվում պատերազմի, սպառնալիքի կամ էլ հաղորդակցության հմտությունների միջոցով: Պատերազմելուց բոլորը պնդում են, որ պետք է բանակցել, սակայն հետո այնպիսի նախապայմաններ են առաջ քաշում, որ մյուս կողմը չի կարող իրագործել: Ներկայում Ադրբեջանը պնդում է, որ գազի և նավթի մատակարարումները դեպի Եվրոպա կարող են ընդհատվել վերսկսված պատերազմի պատճառով, Հայաստանն էլ իր հերթին Եվրոպային նախազգուշազնում է, որ ազերիները կարող են հարվածել Մեծամորի ատոմակայանին: 30 տարվա վաղեմության մարտական ՄԻ-24 ուղղաթիռները փոխարինվել են ԱԹՍ-ներով Հարավային Կովկասում ընթացող պատերազմը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղից: Հնացած ՄԻ-24-ին, որն ունի 30 տարվա պատմություն, փոխարինելու են եկել ԱԹՍ-ները, հակառակորդ հաքերները երկու կողմից բազմաթիվ կիբեր հարձակումներ են անում միմյանց վրա: ԱՄՆ-ը Եվրոպական Միությունը և Ռուսաստանը զսպվածության կոչ են անում պատմական հակառակորդներին և հրավիրում բանակցությունների սեղանի շուրջ: Փաստն այն է, որ վերսկսված պատերազմում տասնյակ զոհեր կան՝ ներառյալ 76-ամյա Ազիզ Ազիզովը, ով ապրում էր Աղդամում և հայկական զինված ուժերի կրտսեր սերժանտ Սոս Էլբակյանը: Ո՞ւմ ձեռքում են այս բազմադարյա հակամարտության բանալիները»: Աինար Ռուուսսաարը եղել է BNS, ERR and Postimees ամսագրերի լրագրող, այժմ հանդիսանում է Kohtla-Järve Gymnasium-իի դասախոս: Ամսական երկու անգամ նա համեմատում է անցյալի և ներկայի իրադարձությունները LP-ում: