Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից 15 մարդ է մահացել

Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից 15 մարդ է մահացել

Թուրքիայում հուլիսի 30-ին կորոնավիրուսից մահացել է 15 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 43․236 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 967 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 982 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 213.539 մարդ, իսկ 561 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 229․891 և մահվան 5․674 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 754.331-ի։ Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։