Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը: Ալիևը զրույցի ժամանակ շնորհավորել է Էրդողանին մահմեդական Կուրբան Բայրամ տոնի առիթով, կողմերը գոհունակություն են հայտնել երկու պետությունների համագործակցության մակարդակից: Ադրբեջանի տարածքում շարունակվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները երկու նախագահների կողմից գնահատվել է որպես «երկու պետությունների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների ևս մի ապացույց»: Ալիևը զրույցի ժամանակ հայտարարել է, որ բարձր է գնահատում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին` հուլիսի 12-ից 16-ը հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության ընթացքում: Զրույցի ընթացքում Էրդողանն ու Ալիևը քննարկել են նաև երկու երկրների հարաբերություններին առնչվող այլ հարցեր: