Նախկինները ամնեզիայի խորհուրդ ունեն, կամ այդպիսի բժշիկների պակաս կա երկրում․ Հովհաննես Հովհաննիսյան

Հաճախ տպավորություն եմ ստանում, որ ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում, և մարդիկ կամ ամնեզիայի խնդիր ունեն, կամ ամնեզիայի ուղղությամբ աշխատող բժիշկների պակաս կա երկրում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրաառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե հնարավոր է ժողովուրդը դուրս գա փողոց և համախմբվելով ընդդիմության շուրջը, իրականացնի իշխանափոխություն, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ևս չէր բացառել այդ սցենարը: «Մենք շատ լավ հիշում ենք երկրորդ նախագահի իշխանության ժամանակահատվածը, այն կեղեքումների ժամանակահատվածը, բռնաճշշումները, մոնոպոլիաները, ինչից ինքը խոսում է, սեփական բիզնես եկամուտները աճեցնելը՝ «Կոնգրես» հյուրանոց, «Տոյոտա» և այլն: Եթե ինքը չի հիշում, մենք լավ հիշում ենք, թե ինչ են ձեռք բերել իշխանություն ունենալով: Ինչ վերաբերում է Վանեցյանին, նույնիսկ մարդ չի ուզում մեկնաբանել, որովհետև այդ նույն մարդը պայքարում էր այդ մարդկանց դեմ, իսկ այսօր պատրաստ է նրանց հետ համագործակցել»,-ասաց նա: