Վանեցյանը զրո սկզբունքայնություն ունի․ Հրաչյա Հակոբյան

Նույն այդ Արթուր Վանեցյանը որոշ ժամանակ առաջ խոսելով տարբեր տեսակի հանդիպումների մասին, բացառում էր համագործակցությունն այն մարդկանց հետ, որոնք անցնում են քրեական գործերով և տեղի է ունենում դատավարություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը այսօր հայտարարել է, որ չի բացառում հանդիպումը Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: «Այսօր Քոչարյանն անցնում է քրեական գործով, տեղի է ունենում դատավարություն, իսկ Արթուր Վանեցյանն արդեն չի բացառում հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ: Բոլորս հասկանում ենք, որ դա չի լինելու սոսկ հանդիպում, լինելու է համագործակցության եզրեր գտնել»,-ասաց նա։