Կրքերը և ատելությունը չափազանց մեծ են մեզ նման հասարակությունում, մարումը իշխանության ձեռքում է

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ վերանայվում են կրթական չափորոշիչները: Կրթական նոր չափորոշիչների նախագիծը բուռն քննարկումների առարկա է դարձել: Հայագիտական առարկաների հանրակրթական չափորոշիչները մասնագետների, ուսուցիչների և հասարակության մի մասի կարծիքով՝ խնդրահարույց է, սակայն մյուս մասը գտնում է, որ այդ չափորոշիչներն անգամ չկարդալով՝ սկսել են ֆեյսբուքյան պատերազմներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի տնօրեն, կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ չափորոշիչների պատճառով առաջացած կոնֆլիկտն անիմաստ է և անընդունելի: «Հրաշալի է, որ չափորոշիչները վերանայվում են, վատ է, որ այդ չափորոշիչներն անհասկանալի են, և վատ է, որ հայագիտական առարկաների չափորոշիչները, եթե հավատանք չափորոշիչների հեղինակներին, ժամանակից շուտ հայտնվեցին շրջանառության և քննարկումների մեջ: Բայց այս ամենն ունի դրական կողմ՝ կարելի է ատելությունը դնել մի կողմ և գտնել ռացիոնալ հատիկ, եթե նախարարությունը հասկանա, թե իրեն և մասնագիտական խմբին ուղղված քննադատության տակ ինչ կա…»: «Կրքերը և ատելությունը չափազանց մեծ են մեզ նման հասարակությունում, մարումը իշխանության ձեռքում է»,- ընդգծեց Դավիթ Մաթևոսյանը: Մանրամասն՝ տեսանյութում: