ԲՀԿ-ի «փիլոնազրկումը». «Իմ քայլ»-ը հետ կկանչի Նաիրա Զոհրաբյանին, իսկ Էնֆիաջյանը հրաժարականի դիմո՞ւմ կներկայացնի. «Ժամանակ»

ԲՀԿ-ի «փիլոնազրկումը». «Իմ քայլ»-ը հետ կկանչի Նաիրա Զոհրաբյանին, իսկ Էնֆիաջյանը հրաժարականի դիմո՞ւմ կներկայացնի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը կարող է հետ կանչել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ համարելով, որ նա տարբեր սոցիալական խմբերի և փոքրամասնությունների նկատմամբ իր ունեցած կողմնակալ վարքագծով չի համապատասխանում այդ պաշտոնին: Քանի որ այդ տեղը Դոնթի բանաձևով պատկանում է ԲՀԿ-ին, ԲՀԿ խմբակցությունը որոշել է Զոհրաբյանին հետ կանչելու դեպքում հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գևորգ Պետրոսյանի թեկնածությունը: Իսկ եթե Պետրոսյանի թեկնածությունն էլ ընդունելի չլինի «Իմ քայլի» համար, ԲՀԿ-ականները կարող են ընդհանրապես հրաժարվել բոլոր հանձնաժողովներում իրենց ունեցած պաշտոններից: Հրաժարականի դիմում կներկայացնի նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: