Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Սոչիից»

Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Սոչիից»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Սոչի» ակումբից: Այս մասին ֆուտբոլիստը հայտարարել է Sport24-ի հետ զրույցում: Լրացել է Կարապետյանի պայմանագրի ժամկետն ակումբի հետ: Նա շնորհակալություն է հայտնել թիմին և երկրպագուներին: «Զգացողություն ունեմ, որ ինչ-որ բան չեմ ապացուցել և կարող էի ավելին անել, բայց խաղային ժամանակ քիչ էի ստանում: «Սոչի»-ին կարող էի տալ ավելին, եթե ստանայի շատ խաղային ժամանակ»,-ասել է նա: Կարապետյանը «Սոչի»-ի կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ: Նա ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: