Telegram-ը Եվրահանձնաժողովում դժգոհել է Apple-ից

Telegram-ը Եվրահանձնաժողովում դժգոհել է Apple-ից

Telegram սուրհանդակը պաշտոնական հակամենաշնորհային բողոք է ներկայացրել Եվրահանձնաժողով ընդդեմ Apple-ի, պատճառը App Store-ում աշխատանքների խախտումներն են: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով ներկայացված բողոքին: Հրապարակման համաձայն, բողոքի էությունն այն է, որ Apple-ը պետք է օգտատերերին թույլ տա ներբեռնել հավելվածներ ոչ միայն App Store-ից: Բացի այդ, նշվում է, որ հունիսին Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարգրետե Վեստագերը հայտարարել է Apple-ի դեմ երկու հակամենաշնորհային հետաքննության մասին, որոնցից մեկը վերաբերում էր App Store-ին, մյուսը՝ Apple Pay-ին: