Huawei-ն առաջին անգամ սմարթֆոնների վաճառքով աշխարհում հայտնվել է առաջին տեղում

Huawei-ն առաջին անգամ սմարթֆոնների վաճառքով աշխարհում հայտնվել է առաջին տեղում

Huawei Technologies Co. չինական հեռահաղորդակցական ընկերությունն առաջին անգամ աշխարհում հայտնվել է սմարթֆոնների վաճառքի գագաթնակետում՝ գերազանցելով հարավկորեական Samsung Electronics-ին: Այս մասին հաղորդել է Canalys վերլուծական ընկերությունը: Ընկերությունը նման ցուցանիշների է հասել 2020 թվականի երկրորդ եռամսյակի վերջում: Վերլուծաբանների կարծիքով, Huawei-ն ապրիլ-հունիս ամիսներին վաճառել է 55,8 միլիոն սմարթֆոն, ինչը 5%-ով պակաս է, քան մեկ տարի առաջ, իսկ Samsung-ի վաճառքը նվազել է 30%-ով`կորոնավիրուսային համավարկից առաջացած խնդիրների պատճառով` հասնելով 53,7 միլիոն սմարթֆոնի: Անցած ինը տարիների ընթացքում աշխարհում սմարթֆոնների վաճառքի առաջատարներ են եղել կամ Samsung-ը, կամ ամերիկյան Apple-ը: