Facebook-ի, Apple-ի և Google-ի ղեկավարները պատասխանել են Չինաստանի վերաբերյալ Կոնգրեսի հարցերին

Facebook-ի, Apple-ի և Google-ի ղեկավարները պատասխանել են Չինաստանի վերաբերյալ Կոնգրեսի հարցերին

Facebook, Apple և Google ընկերությունների ղեկավարները պատասխանել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեի Հակամենաշնորհային քաղաքականության ենթահանձնաժողովում լսումների ժամանակ պատասխանել են այն հարցերին, որոնք վերաբերում են նրան, թե արդյոք Չինաստանի կառավարությունն ամերիկյան բիզնեսներից տեխնոլոգիաներ է գողանում: Այս մասին հաղորդել է «Իզվեստիան»: Այսպես՝ Apple-ի ղեկավար Թիմ Քուկն ասել է, որ ինքը չի հանդիպել նման դեպքերի, նույն կերպ է արձագանքել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը: Ըստ Google-ի տնօրեն Սունդար Պիչայի, նա ՉԺՀ իշխանությունների կողմից տեխնոլոգիական գողության մասին տեղեկատվություն չի ստացել ընկերություններից, բայց 2009-ին ընկերության վրա Չինաստանի տարածքից ցանցահեններ են հարձակվել: Լսումների ընթացքում խոսեց նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նա կարծիք է հայտնեցլ, որ Չինաստանի կողմից գողության մասին տեղեկատվությունը փաստագրված է, բայց նա չի բացատրել, թե արդյոք իր ընկերությունը բախվել է նման դեպքերի հետ: Նշվում է, որ բոլոր գործարարները հրաժարվել են մեկնաբանել, թե Կոնգրեսը ինչ միջոցներ պետք է ձեռնարկի: