40 ԳԲ ինտերնետ նվեր կստանան Beeline-ի այն բաժանորդները, ովքեր իրենց SIM քարտը կփոխարինեն նոր 4G USIM-ով

40 ԳԲ ինտերնետ նվեր կստանան Beeline-ի այն բաժանորդները, ովքեր իրենց SIM քարտը կփոխարինեն նոր 4G USIM-ով

30 հուլիսի 2020 թ., Երևան. Beeline-ի բաժանորդները կարող են միչև հոկտեմբերի 31-ը անվճար փոխարինել իրենց հին SIM քարտերը նոր 4G USIM քարտերով և ստանալ նվեր՝ 40 ԳԲ ինտերնետ:  «Beeline-ի բաժանորդներին հասանելի է 4G+ բջջային ցանց, որտեղ ինտերնետի արագությունը հասնում է մինչև 170 Մբիթ/վ: Բայց հաճախորդները չեն կարողանա օգտվել այդ արագությունից, եթե ունեն հին SIM քարտ: Մենք անվճար կփոխարինենք քարտը, կնվիրենք 40 ԳԲ ինտերնետ և ես կարող եմ վստահեցնել, որ 4G+ ցանցի առավելությունները հաճելիորեն կզարմացնեն մեր բաժանորդներին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Առաջարկը հասանելի է կանխավճարային և հետվճարային բոլոր ՍՓ-ին` բացառությամբ շարժական կապի ինտերնետ ՍՓ-երի: Առաջարկը հասանելի է միայն հին SIM քարտ (որը չի ապահովում 4G ցանցի հնարավորությունը) օգտագործող բաժանորդներին: *444# հրահանգի միջոցով հնարավոր է ստուգել, արդյոք SIM քարտը և հեռախոսն ապահովում են 4G ցանցի հնարավորություն թե ոչ, իսկ www.beeline.am/4g կայքի միջոցով հնարավոր է ստանալ մանրակրկիտ ինֆորմացիա, թե ինչպես հեշտությամբ անցում կատարել 3G–ից 4G ցանցին: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։