Գոռ Մալաքյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Գոռ Մալաքյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայից» հերթական ֆուտբոլիստն է հեռացել: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գոռ Մալաքյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից». ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է: Գոռ Մալաքյանը թիմին միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Գոռը մասնակցել է 49 խաղի և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: