Remington Outdoor զինագործական հոլդինգը սնանկության դիմում Է ներկայացրել. Bloomberg

Remington Outdoor զինագործական հոլդինգը սնանկության դիմում Է ներկայացրել. Bloomberg

Remington Outdoor հոլդինգը, որի մեջ է մտնում ԱՄՆ-ի՝ հրազեն և ռազմամթերք արտադրող հնագույն և խոշորագույն ընկերություններից մեկը՝ Remington Arms-ը, հուլիսի 27-ին սնանկության դիմում է ներկայացրել: Հուլիսի 28-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ փաստաթղթերը ներկայացվել են Ալաբամայի նահանգի դատարան: Պատճառ են նշված Remington Outdoor-ի բարձր պարտքի հանձնառությունները վարկատուների հանդեպ: Համապատասխան դիմում ներկայացնելն ընկերության վաճառքի գործընթացի մի մասին է, ճշտել է Bloomberg-ը: Դա արդեն Remington Outdoor-ի երկրորդ սնանկացումն է երկու տարվա ընթացքում: 2018 թվականին ընկերությունն այս ընթացակարգը նախաձեռնել էր կուտակված պարտքերի պատճառով, ինչպես նաև 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Դոնալդ Թրափի հաղթանակից հետո հրազենի վաճառքների անկման ֆոնին: Ի տարբերություն դեմոկրատներից իր մրցակից Հիլարի Քլինթոնի և Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամայի՝ նա հանդես է գալիս հրազենի շրջանառության հարցում սահմանափակումների դեմ: Այդ առնչությամբ ամերիկացիները, չվախենալով զենքի ձեռքբերման կանոնների խստացումից, վերջին տարիներին այնքան էլ ակտիվորեն չեն զենք գնում, ինչպես նախկինում: Սակայն այժմ, ինչպես ընդգծել է գործակալությունը, իրավիճակը փոքր-ինչ այլ է. ոստիկանության կողմից ձերբակալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո և կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշությունից փետրվարից երկրում հրազենի վաճառքների ծավալների ավելացում է նկատվում: Այնուամենայնիվ, դա չկարողացավ կանխել ընկերության սնանակցումը: Remington Arms-ը հիմնվել է 1816 թվականին: Ընկերության զենքն օգտագործվել է XIX – XX դարերի շատ զինված հակամարտություններում, այդ թվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմներում, ինչպես նաև Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: