Հայտնի է դարձել Apple-ի գաջեթները կոտրելու ձեւը

Հայտնի է դարձել Apple-ի գաջեթները կոտրելու ձեւը

Apple-ի սմարթֆոնները և պլանշետները կարող են կոտրվել իրենց պրոցեսորներում ներկառուցված խոցելիության պատճառով: Այս մասին հայտնում է կիբերանվտանգության Digitpol գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի Pangu խմբի մշակողներին: Նշվում է, որ սխալը գտնվում է SEP (Secure Enclave Protection) պրոցեսորներում, որոնք պետք է պաշտպանեն գաղտնի տեղեկատվությունը, ներառյալ գաղտնաբառերը և կենսաչափական տվյալները: Հայտնի է, որ հարձակվողները կոտրելու համար օգտագործում են Checkm8-ը, այս համակարգը շրջանցում է հարմարանքի ավտոմատ արգելափակումը տասը սխալ գաղտնաբառի փորձից հետո: Արդյունքում՝ ցանցահենները հնարավորություն ունեն սարքը բացելու համար կոդ գտնել: Մասնագետները նշում են, որ սմարթֆոնը կամ պլանշետը կոտրելու համար ցանցահեններին հարկավոր է ընդամենը ձեռք բերել գաջեթը: Փորձագետները նաև վստահ են, որ խոցելիությունը հնարավոր չէ վերացնել ծրագրային մակարդակով: