Mitsubishi-ն դադարցենում է նոր մոդելների մատակարարումները Եվրոպային

Mitsubishi-ն դադարցենում է նոր մոդելների մատակարարումները Եվրոպային

Ճապոնիայի Mitsubishi Motors կոնցեռնը որոշել է սառեցնել իր նոր մոդելների ներդրումը Եվրոպայի շուկայում: Հուլիսի 27-ին այդ մասին հաղորդվում է կոնցեռնի պաշտոնական կայքում: Ըստ որում ավելի վաղ այդ տարածաշրջանում ներկայացված մոդելների վաճառքն ու սպասարկումը կշարունակվեն: Բացի դրանից, Mitsubishi Motors-ը հաշվետվություն է ներկայացրել 2020 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում (ապրիլի 1 – հունիսի 30) շուրջ 176 միլիարդ իենի (շուրջ 1,6 միլիարդ դոլարի) չափով զուտ վնասի մասին: Kyodo գործակալության տվյալներով՝ կոնռեռնը փողը կորցրել է նոր տիպի կորոնավիրուսի պատճառով վաճառքների նվազման հետեւանքով: Ավելի վաղ Mitsubishi Motors-ը հայտարարել է իր Pajero Manufacturing դուստր ձեռնարկությունը փակելու որոշման մասին, որը գտնվում է Ճապոնիայի կենտրոնական մասի Գիֆուի պրեֆեկտուրայում: Գործարանում արտադրության դադարեցումը, որը տարեկան շուրջ 63 հազար ավտոմոբիլ է թողարկում, պլանավորված է 2021 թվականի առաջին կեսին: Mitsubishi Motors ընկերությունը 2016 թվականին մտել է Nissan-Renault դաշինքի կազմը: Նրա առջեւ նպատակ էր դրված ավելացնելու վաճառքները համաշխարհային շուկայում, սակայն որեւէ շոշափելի առաջընթացի հասնել չի հաջողվել: Այժմ կոնցեռնը, Nikkei թերթի տվյալնրով, պատրաստվում է ընդունելու զարգացման նոր միջնաժամկետ պլան, որը ենթադրում է ծախսերի եւ արտադրական ծախքերի կրճատում 935 միլիոն դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: