ԱՄՆ. IQOS-ը նվազեցնում է վնասակար նյութերի ազդեցությունը

ԱՄՆ. IQOS-ը նվազեցնում է վնասակար նյութերի ազդեցությունը

*ԱՄՆ Սննդի և Դեղորայքի Վարչությունը IQOS-ը ճանաչել է որպես մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք Հետևություն. IQOS-ն էապես նվազեցնում է վնասակար և հնարավոր վնասակար նյութերի արտազատումը:   Շուրջ երեք տարի ուսումնասիրություններ անցկացնելուց հետո ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի վարչությունը (FDA) 2020թ․ հուլիսի 7-ին որոշում է կայացրել ճանաչել IQOS-ը որպես մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք՝ MRTP (Modified Risk Tobacco Product)։ Մինչ այդ՝ 2019թ․ ապրիլի 30-ին նույն վարչությունը թույլատրել էր IQOS-ի վաճառքն ԱՄՆ-ում։ Վարչությունը եզրակացրել է, որ ծխողների կողմից IQOS-ի օգտագործումն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն կունենա հանրության առողջության վրա։ FDA-ի Ծխախոտային ապրանքատեսակների կենտրոնի ղեկավար Միտչ Զիլլերը նշում է․ «Տվյալները վկայում են, որ տվյալ արտադրատեսակների վաճառքը կարող է օգնել ծխողներին հրաժարվել ավանդական սիգարետից և նվազեցնել վնասակար քիմիական նյութերի ազդեցությունն օրգանիզմի վրա, եթե նրանք ամբողջովին անցնեն IQOS-ի»։ Մոդիֆիկացված ռիսկ պարունակող ծխախոտային արտադրատեսակների օգտագործման միջոցով FDA-ը նպատակ ունի համոզվել, որ նվազեցված ռիսկի կամ ծխախոտային պրոդուկտի բացասական ազդեցության նվազման վերաբերյալ սպառողներին ուղղված տեղեկատվությունը հինմավորված լինի գիտական փաստերով և հասկանալի լինի։ Հարկ է նշել, որ Սննդի և Դեղորայքի Վարչության կողմից տվյալ արտադրատեսակների թույլտվությունը Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերությունից պահանջում է հետշուկայական վերահսկողության և հետազոտությունների իրականացում՝ հստակ պատկերացում կազմելու այս որոշումների ազդեցությունը սպառողների ընկալման, վարքագծի և առողջության վրա և հնարավորություն տալու FDA-ին վերանայել տվյալների իսկությունը։ Աղբյուրը՝ fda.gov