Հրապարակվել է Ֆլոյդի կեղծ թղթադրամների լուսանկարը

Հրապարակվել է Ֆլոյդի կեղծ թղթադրամների լուսանկարը

Հրապարակվել են 20 դոլարանոց կեղծ թղթադրամների լուսանկարները, որոնցով փորձել էր վճարել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: Ապացույցների կադրերը տրամադրել է Daily Mail պարբերականը: Պարբերականի տվյալներով, ճմռթված թղթադրամները թափված են եղել Ֆլոյդի ավտոմեքենայի սրահում։ Դրանցից մեկը եղել է վարորդի նստատեղի կողքին գտնվող ուղևորի նստատեղի վրա: Նաև մեքենայում ակնոց և մի շիշ ջուր է գտնվել: Նախկին սպաներից մեկը՝ Թոմաս Լեյնը, հայտարարել է, որ ոստիկանության աշխատակից Դերեկ Շովինը ստիպված է եղել այդքան դաժանաբար ձերբակալել Ֆլոյդին: Նրա խոսքերով, երբ սևամորթը նստած է եղել մեքենայի մեջ, նա աջ ձեռքով ծածկել է կեղծ թղթադրամը, և սպաները վախեցել են, որ ձեռքի տակ կարող է զենք լինել: 46-ամյա Ֆլոյդը ձերբակալվել էր մայիսի 25-ին, Մինեապոլիսում գտնվող մթերային խանութի մոտ: Նա, իբր, վճարել էր կեղծված չեկով: Իրավապահները նրան դուրս էին բերել մեքենայից և պառկեցրել էին ասֆալտի վրա: Շովինը կոպիտ սեղմել էր Ֆլոյդին իր ծնկով, և նա, չդիմադրելով, սկսել էր բողոքել, որ չի կարողանում շնչել։Արդյունքում սևամորթը մահացել էր շնչահեղձությունից։