Դուբայը երեքշաբթի օրվանից սահմանները բացում է զբոսաշրջիկների համար

Դուբայը երեքշաբթի օրվանից սահմանները բացում է զբոսաշրջիկների համար

Դուբայը երեքշաբթի օրվանից կրկին կսկսի օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունել, հաղորդել են էմիրության իշխանությունները: Ընդ որում, Դուբայ ժամանած բոլոր անձինք պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն կամ այն ​​հանձնեն օդանավակայանում: Թեստի դրական արդյունքի դեպքում զբոսաշրջիկները 14-օրյա կարանտին կանցնեն: Էմիրության բնակիչները, որոնք ներկայումս գտնվում են երկրի սահմաններից դուրս, կարող են երկուշաբթի օրվանից սկսած վերադառնալ Դուբայ: Ժամանումից հետո նրանք նույնպես պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն և ինքնամեկուսանան՝ մինչև պատասխանի ստացումը: Դրական արդյունքի դեպքում նրանք 14 օրով կկարանտինացվեն: