Լողափին ութամյա տղան շնչահեղձ է եղել ավազի տակ մնալու հետևանքով

Լողափին ութամյա տղան շնչահեղձ է եղել ավազի տակ մնալու հետևանքով

Անապայի մերձակայքում, Բլագովեշչենսկ բնակավայրի լողափում երեխա է զոհվել: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Վեստի.Կուբան» հեռուստաալիքին: Մարզային փրկարար ծառայության տվյալների համաձայն, տղան ծածկված է եղել ավազով: Դեպքի վայր ժամանած փրկարարները տղային դուրս են բերել ավազից, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: Մահվան պատճառը հաստատում են իրավապահները: Երեխան լողափում է գտնվել ընտանիքի հետ: Ծնողների ուշադրությունից դուրս մնալով երեխաները որոշել են խաղալ և ութամյա տղային ամբողջությամբ ծածկել են ավազով, որի արդյունքում երեխան կարող էր շնչհեղձ լինել: