ՌԴ-ն դրամական փոխանցումներ է կատարել թալիբներին վարձատրելու համար՝ ամերիկացի զինվորներին սպանելու դիմաց. NYT

ՌԴ-ն դրամական փոխանցումներ է կատարել թալիբներին վարձատրելու համար՝ ամերիկացի զինվորներին սպանելու դիմաց. NYT

ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաներ տեղեկանալով ֆինանսական փոխանցումների մասին՝ եզրակացրել են, որ Ռուսաստանն, իբր, արմատական ​​«Թալիբան» շարժման զինյալներին վարձավճար է առաջարկել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանության համար: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի երեք պաշտոնյաների: Պարբերականի համաձայն, ամերիկացի պաշտոնատար անձանց ձեռքի տակ էլեկտրոնային տվյալներ են հայտնվել, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանի հետախուզության կողմից վերահսկվող բանկային հաշվից խոշոր ֆինանսական փոխանցումներ են կատարվել թալիբների հետ կապ ունեցող հաշվին: Սա ապացույցներից մեկն է, որը հաստատում է, որ Ռուսաստանը գաղտնի դրամական պարգևներ է առաջարկել Աֆղանստանում ԱՄՆ-ի և կոալիցիոն զորքերի զինծառայողների սպանության համար, նշվում է հրապարակման մեջ: Աղբյուրների հաղորդմամբ, դրամական փոխանցումներն, ամենայն հավանականությամբ, վարձատրության ծրագրի մի մասն են եղել, ինչի մասին հարցաքննությունների ժամանակ պատմել են ձերբակալված թալիբները: Ռուսական կողմը հերքել է այս տեղեկատվությունը, «Թալիբան» շարժումը նույնպես հայտարարել է հրապարակված տեղեկությունների իրականությանը չհամապատասխանելու մասին: Ավելի ուշ, Washington Post-ը հայտարարել է, որ «մի քանի» ամերիկացի զինվորականներ են սպանվել Աֆղանստանում՝ Ռուսաստանի և թալիբների ենթադրյալ դավադրության պատճառով: Թրամփն, իր հերթին, ասել է, որ ոչ ոք իրեն կամ փոխնախագահ Մայք Փենսին չի տեղեկացրել Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա հարձակման մասին, որի հետևում կարող է կանգնած լինել Ռուսաստանը: