Լատվիայի իշխանություններն արգելել են ռուսական յոթ հեռուստաալիքների հեռարձակումը

Լատվիայի իշխանություններն արգելել են ռուսական յոթ հեռուստաալիքների հեռարձակումը

Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը որոշում է կայացրել RT-ի (Russia Today) յոթ հեռուստաալիքների հեռարձակումն արգելելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ինչպես պարզաբանել է գերատեսչության մամուլի ծառայությունը, դա ԵՄ Խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցների շրջանակում է: Նշվում է, որ երկրի իշխանությունների կարծիքով, այդ ալիքները ռուսական քարոզչության առավել ազդեցիկ խոսափողն են Արևմուտքում: Խոսքը RT, RT HD, RT Arabic, RT Spanish, RT Documentary HD, RT Documentary, RT TV հեռուստաալիքների մասին է: