Թրամփը կիսվել է ցուցարարներին զենքով սպառնացող զույգի մասնակցությամբ հոլովակով

Թրամփը կիսվել է ցուցարարներին զենքով սպառնացող զույգի մասնակցությամբ հոլովակով

Զույգը, որը զենքն ուղղել էր դեպի ցուցարարները, ԱՄՆ-ում ուշադրության կենտրոնում է հայտնվել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ռեթվիթից հետո: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը վերազետեղել է հոլովակը, որում Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի բնակիչներ Մարկ Մակլոսկին և նրա կինը՝ Պատրիսիան, ցուցարարների ամբոխի վրա ինքնաձիգ և ատրճանակ են ուղարկում: Ցուցարարները պատրաստվում էին գնալ մոտակայքում ապրող նահանգապետի տուն: Մակլոսկին տեղական KMOV4 հեռուստաալիքին պատնել է, որ առնվազն 100 հոգանոց ամբոխը ջարդելով Փորթլենդ-փլեյս թաղամասի հին դարպասները շարժվել է իր տան ուղղությամբ, որտեղ այդ ժամանակ ընթրում էր իր ընտանիքը: Քաղաքի բնակչի խոսքով, նրանք «մահու չափ» վախեցել էին: Այնուամենայնիվ, ցանցի բազմաթիվ օգտատերեր դատապարտել են ամուսինների գործողությունները: https://twitter.com/ABC/status/1277526031935647744?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1277526031935647744%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Fwww.mk.ru%2Fsocial%2F2020%2F06%2F30%2Ftramp-podelilsya-rolikom-s-paroy-ugrozhavshey-oruzhiem-demonstrantam.html