Լրագրողները պատմել են, թե ինչպես է արքայազն Հարին «ամոթալի իրավիճակում» հայտնվել

Լրագրողները պատմել են, թե ինչպես է արքայազն Հարին «ամոթալի իրավիճակում» հայտնվել

Լրագրողներ Դիլան Հովարդը և Էնդի Թիլեթը գիրք են գրել, որում նշվում է, որ արքայազն Հարին «ամոթալի իրավիճակում» է հայտնվել 2018 թ.-ի հոկտեմբերին: Նա Մեգան Մարքլի հղիության մասին հաղորդել է արքայադուստր Եվգենիայի, արքայազն Էնդրյուի կրտսեր դստեր և Եղիսաբեթ II թագուհու թոռնուհու, հարսանիքի ժամանակ: Նշվում է նաև, որ ինքը՝ արքայադուստր Եվգենիան և նրա մայրը՝ Յորքի դքսուհի Սառան, ասել են, որ այդ մասին Հարին պետք է հայտներ մեկ ուրիշ օր, որպեսզի չշեղեր ուշադրությունը հարսնացուից: Բայց, արքայազն Հարին և Մեգան Մարքլը պատրաստվում էին ուղևորության Ավստրալիա և Նոր Զելանդիա, ուստի ցանկանում էին այդ լուրը հաղորդել թագավորական ընտանիքին մեկնելուց առաջ: