ԱՄՆ պաշտոնյաները զգուշացնում են, որ սա դեռ սկիզբն է

ԱՄՆ պաշտոնյաները զգուշացնում են, որ սա դեռ սկիզբն է

ԱՄՆ առողջապահության ոլորտի պաշտոնյաներին մտահոգում է ազգաբնակչության պատրաստակամությունն ու կարողությունները՝ կորոնավիրուսի համավարակի նվազեցման կամ վերացման հարցում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետը երկուշաբթի ասել է, որ ԱՄՆ-ն չափազանց շատ դեպքեր ունի՝ դրանք վերահսկելու համար: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն, դոկտոր Անն Շուչատը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն չի արձագանքում այնպես, ինչպես արձագանքել են կորոնավիրուսի հարցում հաջողություն գրանցած երկրները, և թույլ է տվել, որ վիրուսն ավելի լայնորեն և ավելի արագ տարածվի: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ երեքշաբթի օրվա՝ հունիսի 30-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցել է ընդհանուր 2 մլն 682 հազար 897 հաստատված դեպք, մահացել է 129 հազար 544 մարդ: «Եվ սա դեռ սկիզբն է»,- հավելել է Շուչատը: