Իշխանությունը կռիվ է տալիս մի քանի ուղղություններով. չպետք է շեղվել հեղափոխական օրակարգից

Ճգնաժամային իրավիճակները պարտադրում են հատուկ միջոցներ և մեթոդաբանություն, կառավարման նոր ձևեր. այն գործիքները, որոնք կիրառվում են արտակարգ պայմաներում, լիովին պետք է տարբերվեն ոչ արտակարգ իրավիճակներում կիրառվող գործիքներից: Հայաստանում շարունակվում է արտակարգ իրավիճակը՝ պայամանավորված կորոնավիրուսի համավարակով: Իշխանության գործողություններն արդյո՞ք համարժեք են իրավիճակին: Իշխանությանը մեղադրում են պահի հրամայականով առաջնորդվելու և ռազմավարության բացակայության մեջ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը այս և մի շարք այլ հարցերի անդրադարձան «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հայկ Այվազյանի դիտարկմամբ՝ ճգնաժամը բացառապես կորոնավիրուսով չի պայմանավորված, բայց կորոնավիրուսը եկավ էլ ավելի մեծացնելու իշխանության բեռը և ահագին պլաններ խեղեց. «Այո՛, ճգնաժամային իրավիճակում չես կարող կիրառել կառավարման այն գործիքները, որոնք կիրառվում են սովորական գործընթացների դեպքում: Կարող եմ պնդել, որ շատ գործընթացներ ուշացած են, ինչն էլ ավելի խորացրեց իշխանության կառավարման ճգնաժամը: Իշխանությունը ստիպված կռիվ է տալիս տարբեր ուղղություններով՝ համավարակի դեմ պայքար, Սահմանադրական դատարանի ճգնաժամ, ԱԺ-ում տիրող իրավիճակ, ընդդիմություն ընդհանրապես չկա, կա դիմադրություն ոչ թե ընդդիմություն. այս պայմաններում շատ դժվար է գործելը, բայց դա չի արդարացնում իշխանության թերացումներն ու ուշացումները»: «Իշխանության գործողություններին տրվող գնահատականները գնահատականներ են պոստ ֆակտում, որոնց մի մասը ճիշտ է, մյուս մասը սխալ՝ հաշվի առնելով առկա ինֆորմացիան: Չկար կորոնավիրուսի դեմ պայքարի փորձ, ժամանակի ընթացքում ձևավորվում է համաշխարհային փորձ, և այսօր խոսելով մարտի 1-ին իշխանության կայացրած որոշումներից՝ պետք է հաշվի առնել այն ինֆորմացիան, որ մենք ունեինք կորոնավիրուսի վերաբերյալ: Շատ կարևոր է արատակարգ իրավիճակ հայտարարելը, որը իշխանությանը հնարավորություն է տալիս շատ ավելի արագ և ճկուն որոշումներ կայացնել: Իշխանությունն իրավիճակին համարժեք է գործում»: «Քայլերի հաջորդականություն չկա, հեղափոխական իշխանությունը պետք է պրոակտիվ լինի»,- նշեց Հայկ Այվազյանը: ժողովուրդն իշխանությունից հեղափոխական փոփոխությունների սպասելիքներ ունի: Ըննդիմությունը պետք է լիներ էլ ավելի հեղափոխական, բայց ընդդիմություն չկա, սա դիմադրություն է, որն ամեն ինչ արեց, որպեսզի իշխանությունը շեղվի հեղափոխական օրակարգից և աղմուկ ստեղծի...»: Մանրամասն՝ տեսանյութում: