Բրիտանիայում կորոնավիրուսով տուժածների թիվը հասել է 55 000-ի․ Reuters

Բրիտանիայում կորոնավիրուսով տուժածների թիվը հասել է 55 000-ի․ Reuters

Ըստ Reuters-ի՝ Մեծ Բրիտանիայում COVID-19 համաճարակի պատճառով մահվան դեպքերի թիվը հասել է 54 852-ի: Reuters-ի տվյալները տարբերվում են առողջապահության նախարարության հաղորդածներից, քանի որ դրանք ներառում են ենթադրյալ վարակվածներին։ Գործակալության տվյալները ներառում են մինչև հունիսի 19-ը մահվան ելքով դեպքերը Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում, որտեղ COVID-19-ը հիշատակվում է մահվան վկայականներում, ինչպես նաև Շոտլանդիայում՝ մինչև հունիսի 21-ը: Տվյալները ներառում են նաև հիվանդանոցներում մահվան վերջին դեպքերը: Մեծ Բրիտանիայի առողջապահական գերատեսչության՝ երկուշաբթի օրը հրապարակած տվյալներով՝ կորոնավիրուսից մահացել է 43,575 մարդ: