ԱՀԿ-ն խոստանում է անդրադառնալ նոր տիպի խոզագրիպի ուսումնասիրությանը

ԱՀԿ-ն խոստանում է անդրադառնալ նոր տիպի խոզագրիպի ուսումնասիրությանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանդրադառնա պոտենցիալ համավարակի վտանգ հանդիսացող նոր տիպի խոզագրիպի մասին չինացի գիտնականների ուսումնասիրությանը։ Այս մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը՝ գրում է Reuters-ը: Նոր վիրուսի հայտնաբերման փաստը ցույց է տալիս, որ մարդկությունը չպետք է մոռանա գրիպից պաշտպանվելու մասին նույնիսկ նոր կորոնավիրուսային վարակի համավարակի ժամանակ՝ նշել է Լինդմայերը: