Լոմբարդիան մնացել է Իտալիայի միակ մարզը, որտեղ հարկավոր է դիմակ կրել

Լոմբարդիան մնացել է Իտալիայի միակ մարզը, որտեղ հարկավոր է դիմակ կրել

Լոմբարդիան Իտալիայի միակ մարզն է մնում, որտեղ COVID-19-ի համավարակի կապակցությամբ բժշկական դիմակներ կրելը բաց տարածությունում պարտադիր է քաղաքացիների համար: Կարգադրությունը ևս երկու շաբաթ ժամկետով երկարացնում Է անհատական պաշտպանության այս միջոցի օգտագործումը հյուսիսիտալական այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների կողմից. այն ստորագրել է նախագահ Ատիլիո Ֆոնտանան: Բացառություն է արվել միայն այն քաղաքացիների համար, որոնք ակտիվորեն զբաղվում են սպորտով, ամենից առաջ՝ վազքով և մարզական քայլքով՝ բացօթյա: «Այժմ շոգ է, շատ շոգ, բայց, վարակաբանների կարծիքով, դեռևս անհրաժեշտ է պահպանել զգուշությունը, որպեսզի կանխվի վարակը, և, ամենից առաջ, օգտագործել դիմակներ: Չնայած այն բանին, որ դա տհաճ է, հատկապես հուլիսյան շոգին, ես կարծում եմ, որ անհրաժեշտ է դիմակ կրելը շարունակել մինչև հուլիսի 1-ը: Ինչպես տեսնում եք, ես նույնպես կրում եմ այն. գնում եմ զոհողության»,- նախօրյակին Facebook-ում գրել է մարզի ղեկավարը, որտեղ գտնվում էին վարակի ամենախոշոր օջախները Ապենիններում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լոմբարդիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի մոտավորապես 40 տոկոսը և մահվան դեպքերի գրեթե 48 տոկոսը (16 հազար 640)՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին: