Արցախի նախագահը ներկայացրել է 2020-2025 թվականների ծրագիրը

Արցախի նախագահը ներկայացրել է 2020-2025 թվականների ծրագիրը

Նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետության օրենսդիր եւ գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների ծրագիրը: Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը ներառում է նախագահի եւ գործադիր իշխանության գործունեության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաեւ հանրապետության զարգացման ուղիները առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այն մշակվել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության, երկրի ղեկավարի նախընտրական ծրագրի, ինչպես նաեւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջեւ կնքված հուշագրի  հիմնական դրույթները եւ սկզբունքները: Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կողմից հաստատված կառավարության որոշմամբ՝ կառավարության անդամներին եւ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել Նախագահի ծրագրից բխող միջոցառումների մշակումն ու կատարումը եւ դրանց ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել երկրի ղեկավարին: Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների գործունեության ծրագիրը ստորեւ: