Լևոն Արոնյանի դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Լևոն Արոնյանի դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ­ի դասակարգման աղյուսակում: Հուլիս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 7-րդն է, ինչպես նախորդ ամիս: Վարկանիշային աղյուսակի առաջատարը մնում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: 10-յակում ընդգրկվել են նաև Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժեն, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Կարեն Գրիգորյանը` 71-րդը, Հրանտ Մելքումյանը` 77-րդը, Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը: