Մենք ոչ թե վիրուսն ենք բուժում, այլ բարդությունները. ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման մասին, նշեց, որ այն կախված է մեր հավաքական ջանքերից, կամքից։ Ըստ վարչապետի՝ վիճակագրության հեղինակները մենք ենք և մենք էլ կարող ենք այն փոխել։ Իսկ հորդորը նույնն է՝ կարգապահություն պահպանել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է բժիշկ, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրահատական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք, մահվան՝ 10 դեպք, ապաքինվել է 751 մարդ, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25 542-ի: Գնահատելով Հայաստանում կորոնավիրոսի տարածման մակարդակը և անդրադառնալով հարցին, թե արդյոք նկատվում է կայունացում, Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ քանի դեռ դրական թեստերի թիվը կազմում է 25-30 տոկոս, դժվար է կայունացման մասին գնահատական տալ: Նրա դիտարկմամբ՝ հիվանդացության թիվը սպասելի էր. «Հատկապես այն պարագայում, երբ մեր հասարակությունը շարունակում է անլրջություն ցուցաբերել այս հիվանդության նկատմամբ»: Հարցին, թե որն է պատճառը, որ չեն պահպանվում պահպանվում հակահամաճարակային կանոնները, Տեր-Մինասյանը պատասխանեց. «Ինքնակազմակերպվածութան ցածր մակարդակը, կրթական ցածր մակարդակը»: Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ ոչ թե կորոնավիրուսն է բուժվում, այլ նրա առաջացրած բարդությունները, և կոչ արեց ինքնաբուժությամբ չզբաղվել: Մանրամասն՝ տեսանյութում: