Բազմաթիվ պետություններ ամբողջությամբ չեն ընդունել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները. Նիկոլայ Բաղդասարյան

Սխալ էին թարգմանել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը, որտեղ նա նշել էր, որ իրենց առաջարկություններն ամբողջությամբ չեն ընդունել, սակայն մամուլում հրապարակվել էր, որ հանձնարարություններն ամբողջությամբ չեն ընդունվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: «Այն խորհրդատվական բնույթ կրող կառույց է, որտեղ փորձագետները խորհուրդ են տալիս, թե ինչպիսի իրավական ակտ պետք է տվյալ պետությունն ընդունի: Տարբեր պետություններ, որպես կանոն, միշտ չէ, որ ամբողջությամբ այդ փաստաթուղթն ընդունում են: Բազմաթիվ պետություններ ամբողջությամբ չեն ընդունել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները»,-ասաց պատգամավորը: