Հիմնական նպատակն է ՍԴ երեք դատավորների կենսաթոշակի իրավունքի ապահովումը. Բադասյան

Այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ՍԴ մասին օրենքում փոփոխությունները 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Ինչպես հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` նախագծի հիմնական նպատակը կենսաթոշակի իրավունքի ապահովումն է ՍԴ այն դատավորների, որոնց լիազորությունները դադարել են Սահմանադրության փոփոխությունների արդյունքում. «Խոսքը 3 դատավորների լիազորությունների դադարեցման մասին է»: Նրա խոսքով` ՍԴ մասին օրենքի անցումային դրույթները համապատասխանեցվել են Սահմանադրությանը:    Մանրամասները՝ տեսանյութում: