Ղրղզստանի դատապարտված նախկին նախագահ Աթամբաեւին թոքաբորբով տեղափոխել են հիվանդանոց

Ղրղզստանի դատապարտված նախկին նախագահ Աթամբաեւին թոքաբորբով տեղափոխել են հիվանդանոց

Ղրղզստանի նախկին նախահագ Ալմազբեկ Աթամբաեւին Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախաքննական կենտրոնից երկկողմանի թոքաբորբով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հաղորդել է պետական կոմիտեի մամուլի ծառայությունը: Ինչպես նշվում է, հունիսի 29-ին Աթամբաևը գանգատվել է վատ ինքնազգացողությունից, նա COVID-19-ի PCR թեստ է հանձնել, սակայն թեստի արդյունքը բացասական է եղել: Զեկույցում նշվում է, որ նախաքննական կենտրոնը գործում է բնականոն հունով: Նախնական կալանքի կենտրոնի բոլոր աշխատակիցները, որոնց մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չեն եղել, COVID-19-ի թեստեր են հանձնել: Աթամբաևը զրկվել է նախկին նախագահի կարգավիճակից և մեղադրվել լուրջ և առանձնապես ծանր հանցագործությունների համար: Քաղաքական գործիչը բազմիցս հայտարարել է, որ իրեն եւ կողմնակիցներին առաջադրված բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ են կրում: