ՈւԵՖԱ-ն հաստատել է ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի վերջին 4 տուրերի հանդիպումների նոր ժամկետները

ՈւԵՖԱ-ն հաստատել է ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի վերջին 4 տուրերի հանդիպումների նոր ժամկետները

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի հանդիպումների նոր ժամկետները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկված է որակավորման առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իտալիայի, Շվեդիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ որակավորման փուլի վերջին 4 հանդիպումների նոր խաղացանկը. 08.09.2020 Լյուքսեմբուրգ - Հայաստան 13.10.2020 Շվեդիա - Հայաստան 13.11.2020 Հայաստան - Շվեդիա 17.11.2020 Հայաստան - Իսլանդիա Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը