ԱՄՆ-ի Սենատում առաջարկել են Թուրքիայից C-400 գնել Պենտագոնի բյուջեի հաշվին

ԱՄՆ-ի Սենատում առաջարկել են Թուրքիայից C-400 գնել Պենտագոնի բյուջեի հաշվին

Հանրապետական սենատոր Ջոն Թիյունը առաջարկել Է C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերել Թուրքիայից: Այդ մասին վկայում Է 2021 թվականի ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին օրենքի նախագծի ուղղումների տեքստը (NDAA) Կոնգրեսի կայքում: Փաստաթղթում չի նշվում, թե արդյոք Անկարան ցանկություն եւ իրավունք ունի համալիրները վերավաճառելու առանց Մոսկվայի թույլտվության: Իր հերթին ԱՄՆ-ի սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջիմ Ռիշն առաջարկել Է մի ուղղում, որը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանում CAATSA-ին (օրենք «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու վերաբերյալ») համապատասխան: Ռուսական նորագույն C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսին: Վաշինգտոնը պահանջել Է հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրներ՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես չեղարկել նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ սահմանափակիչ միջոցներ սահմանել: Անկարան հրաժարվել Է գնալ զիջումների եւ շարունակել Է բանակցությունները C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: Իրականում ԱՄՆ-ը կատարել Է սպառնալիքների միայն մի մասը, որոնք վերաբերում են F-35-ին, իսկ մյուս պատժամիջոցները, չնայած այն բանին, որ, ըստ օրենքի, դրանք պետք Է սահմանվեն, չեն կիրառել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: