Թուրքիայում կորոնավիրուսից ավելի քան 5․100 մարդ է մահացել

Թուրքիայում կորոնավիրուսից ավելի քան 5․100 մարդ է մահացել

Թուրքիայում հունիսի 29-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 18 մարդ։ Այս մասին «Twitter»-ի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Նախարարը նշել է, որ 1 օրում 51․014 թեստ է արվել, ինչի արդյունքում կորոնավարակի 1.374 նոր դեպք է հաստատվել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 18 դեպք, իսկ ապաքինման 1.214 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 171.809 մարդ, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 1.018 հիվանդ։ Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 198․613, իսկ մահվան 5․115 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 331.158-ի։