Վրաստանում կորոնավիրուսի երկու նոր դեպք է հայտնաբերվել, երեք  հիվանդ առողջացել է

Վրաստանում կորոնավիրուսի երկու նոր դեպք է հայտնաբերվել, երեք հիվանդ առողջացել է

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 928-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի երկու նոր դեպք: Աջարիայում կորոնավիրուսը հաստատվել է երկու միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների մոտ: Ըստ Կառավարության StopCov.ge պորտալի, ապաքինվածների թիվը 794 է`մեկ օրվա ընթացքում ապաքինվել է երեք հիվանդ: Ներկայումս Վրաստանում փաստացի բուժում է ստանում 119 հիվանդ։ Կարանտինի մեջ է գտնվում 2809 մարդ, բժիշկների հսկողության տակ է՝ 229-ը։ Կորոնավիրուսի հիվանդությամբ առաջացած բարդություններից Վրաստանում մահացել է 15 մարդ։