Ֆրանսիայի նախկին վարչապետը բանտարկվելու է պետական բյուջեի յուրացման և կնոջը չկատարած աշխատանքի դիմաց վճարելու համար

Ֆրանսիայի նախկին վարչապետը բանտարկվելու է պետական բյուջեի յուրացման և կնոջը չկատարած աշխատանքի դիմաց վճարելու համար

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոնին մեղադրանք է առաջադրվել պետական ​​բյուջեից յուրացումների, ինչպես նաև կնոջը՝ Պենելոպեին, չկատարած աշխատանքի դիմաց վճարելու համար, գրում է Le Figaro-ն: Դատարանը Ֆիոնին դատապարտել է 5 տարվա ազատազրկման, որից երեքը՝ պայմանական: Բացի այդ, նա պետք է 375 հազար եվրո տուգանք վճարի, և նա չի կարողանա նախագահի թեկնածու առաջադրվել առաջիկա 10 տարիներին: Ֆիոնի կինը նույնպես մեղավոր է ճանաչվել նույն գործով, դատարանը նրան դատապարտել է երեք տարվա պայմանական ազատազրկման, ինչպես նաև 375 հազար եվրոյի չափով տուգանք է սահմանել և երկու տարով սահմանափակել է նրա ընտրվելու իրավունքը: Գործի շրջանակում պատիժ է ստացել նաև նախկին վարչապետի տեղակալ Մարկ Ժուլոն: Դատարանը նրան երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել, 20 հազար եվրո տուգանքի և որակազրկման՝ հինգ տարով: Բացի այդ, գործով դատապարտված բոլոր անձինք պետք է հատուցեն Ազգային ժողովին հասցված վնասը: