«Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունը ևս չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արմանն Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, «Բարգավաճ Հայաստան»-ը վաղը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին։ «Հաշվի առնելով, որ վաղը Ազգային ժողովում գումարվող արտահերթ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն փորձել ամրագրել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը , «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ինչպես չի մասնակցել այս գործընթացի առաջին արարին` բոյկոտելով այն, այնպես էլ վաղը մեր խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին»,- նշել ա նա: