Չինացի զինվորականները կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ

Չինացի զինվորականները կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ

Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաստատվել է ռազմական ոլորտում օգտագործման համար, գրում է CanSino Biologics ընկերությունը: COVID-19-ի դեմ ռեկոմբինանտ պատվաստանյութը ստեղծվել է CanSino Biologics ընկերության, Պեկինի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի և Ժողովրդական ազատագրական բանակի ռազմաբժշկական գիտությունների ակադեմիայի կողմից: «Ընդհանուր կլինիկական արդյունքները ցույց են տալիս, որ Ad5-nCoV պատվաստանյութը SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունների զարգացումը կանխելու ներուժ ունի», - ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ կլինիկական հետազոտությունների առաջին և երկրորդ փուլերը հաջող են անցել, բայց զանգվածային օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան դեպարտամենտի թույլտվությունը: