Վրաստանի խորհրդարանը հաստատել է ընտրական համակարգում սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանը հաստատել է ընտրական համակարգում սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանում վերջին, երրորդ ընթերցմամբ քվեարկություն է անցկացվել ընտրական համակարգում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: «Կողմ» են քվեարկել 117 պատգամավոր, «դեմ»՝ երեքը: Քվեարկությանը չեն մասնակցել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» և «Ազգային շարժում» կուսակցությունները: Ըստ ընդունված փոփոխությունների, 2020թ.-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով (120 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով, իսկ 30-ը՝ մեծամասնական)՝ 1% ընտրական շեմով: Բացի այդ, եթե որևէ կուսակցություն ավելի քան 40.54% աջակցություն ստանա, ապա չի կարողանա ինքնուրույն կառավարություն ձևավորել: Ինչ վերաբերում է մանդատներին, ապա դրանք բաշխվելու են ամենամեծ մնացորդով կուսակցությունների և ընտրական դաշինքների միջև: 2020թ.-ի խորհրդարանական ընտրություններում Վրաստանում կկազմավորվի 30 միամանդատ մեծամասնական ընտրատարածք: