«Բնիկի» ֆլեշմոբը բուն խնդրից շեղեց մարդկանց. ճարտարապետ

Երևանի խնդիրների, քաղաքային ֆլեշմոբերի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ օնլայն տեսակապով զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, անդրադառնալով Ֆիրդուսի թաղամասի հետ կապված խնդիրներին՝ նշեց. «Քաղաքը նաև առաջադիմական պետք է լինի. պահպանել ժառանգություն, չի նշանակում կառչել հնից և բացարձակ առաջ չգնալ: Բայց միայն երկարատև և շատ ուշադիր մտածված ծրագրերը կարող են հաջողությամբ ավարտվել, և այդ ծրագրերում պետք է բոլոր բաղադրիչներն էլ տեղ գտնեն՝ թե՛ ժամանցը, թե՛ բիզնեսը, թե՛ մյուս բաղադրիչները»: Խնդիրների շարքում նշվում է այն փաստը, որ չկա մասնակցայնություն, կա շահերի բախում, և որ աղմուկ չէր բարձրանա, եթե մասնագետները՝ այդ թվում ճարտարապետները, ինչպես նաև քաղաքացիները մասնակցություն ունենային բուն գործընթացներին՝ Արսեն Կարապետյանը նկատեց, որ քաղաքը բարդ օրգանիզմ է, որտեղ իրարամերժ շատ կարծիքներ կարող են հնչել, շահեր կարող են բախվել, որոնք, թվում է, թե չեն կարող հանգուցալուծում գտնել մեկ ծրագրի մեջ, բայց իրականում բոլոր շահերը հնարավոր է, որ ներկայացված լիեն, և նժարը մի կողմի վրա չթեքվի. «Իհարկե, բոլոր կողմերի մասնակցությունը կարևոր է… Տարբեր երկրների քաղաքներում մրցութային հարթակներում տարբեր առաջարկներ են ներկայացվում, հետո ընդհանուր լուծման են հանգում, մեզ մոտ դա տեղի չի ունենում»: Համացանցում մենկարկել է «Ես բնիկ երևանցի եմ» ֆլեշմոբը, որին մասնացում են հասարակական գործիչներ, մտավորականներ, քաղաքացիներ, որոնք բողոքում են, որ Գույքահարկի վերաբերյալ նոր օրինագծով հաշվի չեն առնվում բնիկ երևանցիների շահերը… Երևանի ավագանու անդամի դիտարկմամբ՝ այդ օրինագծի փոփոխության անհրաժեշտություն կա, բայց «բնիկ» ֆլեշմոբը բուն խնդրից շեղեց մարդկանց…« Շահեր պաշտպանելիս խտրականություն դնել պետք չէ»,- նշեց Արսեն Կարապետյանը: Մանրամասն՝ տեսանյութում: