Մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բարսելոնայի» գլխավոր մարզչը կհեռանա

Մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բարսելոնայի» գլխավոր մարզչը կհեռանա

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից: Այս մասին գրում է Goal-ը: Ակումբը կխզի պայմանագիրը Սետյենի հետ և դրա պատճառը ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ի գրանցած արդյունքներն են: Սետյենը կշարունակի աշխատանքը, եթե թիմը կարողանա ինչ որ տիտղոսի տիրանալ: Խոսվում է նաև այն մասին, որ կատալոնական ակումբի մի քանի ֆուտբոլիստներ դժգոհություն են հայտնել մարզչի հետ աշխատանքից: Կիկե Սետյենը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հունվարին: Նրա գլխավորության կապտանռնագույններն անցկացրել էր 17 հանդիպում, որոնցից 11-ում տոնել են հաղթանակ: