Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը կկայանա 2021 թվականին

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը կկայանա 2021 թվականին

Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը կկայանա մեկ տարի անց` 2021 թվականին: Այս մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը: Տեղափոխության պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Դվորկովիչի խոսքով` այդ մասին պաշտոնական հայտարարությամբ ՖԻԴԵ-ն հանդես կգա առաջիկայում: Կազմակերպիչները քննարկում են մրցախաղը կամ աշնան անցկացնել, կամ էլ` գարնանը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատվել և դեռևս չի վերսկսվել շախմատի հավակնորդների մրցաշարը, որն ընթանում էր Եկատերինբուրգում: