Չավին «Բարսելոնայի» գլխավոր մարզի՞չ

Չավին «Բարսելոնայի» գլխավոր մարզի՞չ

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին հայտնել է, որ պատրաստվում է գլխավորել կատալոնական ակումբը: Այս մասին գրում է Sport-ը` մեջբերելով Չավիի խոսքը. «Մեծագույն երազանքս է գլխավորել «Բարսելոնան»: Ցանկություն ունեմ «Բարսելոնայի» հետ մեծ արդյունքների հասնել, միևնույն ժամանակ նաև հնարավորություն ունենալ ինքս թիմը կառուցել: Հրաշալի կլինի նորից թիմ վերադառնալ, երբ կկայանան «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները»: Չավին իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»: 1998-2015 թվականներին ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 505 հանդիպում: 2015 թվականից Չավին անցել է մարզչական աշխատանքի: